Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Լիբանանին

PanARMENIAN.Net - Լիբանան հասավ Հայաստանի կառավարության կողմից հատկացված մարդասիրական օգնությունը: Այն առաքվեց Սիրիայի տարածքով եւ հանձնվեց Լիբանանի Մարդասիրական օգնության հարցերով բարձրագույն հանձնաժողովին: 7.5 տոննա քաշով մարդասիրական բեռը, որը բաղկացած էր 52 անուն դեղորայքից եւ առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներից, որոշ չափով կթեթեւացնի պատերազմից տուժած Լիբանանի բնակչության վիճակը: Լիբանանի զանգվածային լրատվամիջոցները արձագանքեցին մարդասիրական այդ ակցիային: Հայաստանի օգնության մասին պատմող նյութեր հրապարակվեցին ինչպես լիբանանահայ, այնպես էլ` արաբալեզու պարբերականներում, որոնց թվում էին «Ալ-Մուստակբալ», «Աս-Սաֆիր», «Ան-Նահար», «Ալ-Բալադ» օրաթերթերը, ինչպես նաեւ հիշյալ թեմայով նյութեր հեռարձակվեցին Լիբանանի խոշորագույն «Ալ-Մուստակբալ»,« Էլ-Բի-Սի» եւ «Էն-Բի-Էն» հեռուսատաալիքներով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---