Global Finance ամսագիրն Ամերիաբանկը 2015-ի ՀՀ «Տարվա լավագույն բանկ» է ճանաչել

Global Finance ամսագիրն Ամերիաբանկը 2015-ի ՀՀ «Տարվա լավագույն բանկ» է ճանաչել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի` 2015թ. «Տարվա լավագույն բանկ» «Global Finance» հեղինակավոր ամսագրի «Աշխարհի լավագույն զարգացող բանկեր 2015» հատուկ հետազոտության արդյունքում: Արդեն 4-րդ տարին անընդմեջ, սկսած 2012թ.-ից, Ամերիաբանկն արժանանում է ֆինանսական ոլորտում բարձր չափորոշիչ համարվող այս մրցանակին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Տարվա լավագույն բանկ» տիտղոսը շնորհվել է Բանկի գործունեությունը բնութագրող մի շարք կարևոր ցուցանիշների հիման վրա, մասնավորապես, հաշվի են առնվել ակտիվների աճը, շահութաբերության մակարդակը, ռազմավարական նշանակության հարաբերությունների հաստատումը, ծառայությունների լայն տեսականին, մրցակցային գնագոյացման ապահովումը և նորարարական լուծումներըը:

«Global Finance»-ի ամսագրի դասակարգմամբ 2015թ.-ի «Տարվա լավագույն բանկ» տիտղոսին արժանացել են նաև այնպիսի խոշոր բանկեր, ինչպիսիք են Wells Fargo-ն (ԱՄՆ), ING-ն (Բելգիա, Հոլանդիա), UBS բանկը (Շվեյցարիա), Ռուսական Sberbank-ը, TBC-ն (Վրաստան) և այլ ֆինանսական կառույցներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---