2014-ին ՌԴ-ն առաջին անգամ պետծրագրով մոտ 100.000 վերաբնակի է ընդունել, այդ թվում ՀՀ-ից

2014-ին ՌԴ-ն առաջին անգամ պետծրագրով մոտ 100.000 վերաբնակի է ընդունել, այդ թվում ՀՀ-ից

PanARMENIAN.Net - Հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագրի շրջանակում 2007-ից ի վեր արտերկրից Ռուսաստան է տեղափոխվել գրեթե 300 հազար մարդ, հայտնել է ՌԴ ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

«Այսօրվա դրությամբ ծրագրով Ռուսաստան է տեղափոխվել 282,5 հազար մարդ: Նշեմ, որ դինամիկան կայուն դրական բնույթ է կրում»,-ասել է ՌոմոդանովսկինՄոսկվայում արտերկրից ՌԴ հայրենակիցների կամավոր վերաբնակեցմանն աջակցող պետական ծրագրի իրագործման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Ծրագիրը մեկնարկել է 2007-ին:

«Եթե ծրագրի իրագործման առաջին տարիներին մենք տարեկան մոտ 9 հազար մարդ էինք ընդունում, ապա 2014-ին մեզ առաջին անգամ հաջողվեց հաղթահարել 100 հազարի շեմը՝ վերաբնակեցնելով մոտ 106 հազար հոգու»,-ասել է ԴՄԾ ղեկավարը:

«Վերաբնակների 95 տոկոսը ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներ են: 2014-ին աղբյուր երկրներն են եղել Ուկրաինան (39,2 %), Ղազախստանը (21,2 %), Ուզբեկստանը (13,9 %), Մոլդովան (8,5 %) և Հայաստանը (6,4 %)»,-ասել է Ռոմոդանովսկին, հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ Ռոմոդանովսկու, ինչպես նախկինում, 2014-ին առավել գրավիչ էր նորեկների համար Կենտրոնական դաշնային շրջանը, որն ընդունել է վերաբնակների 39 տոկոսին: Երկրորդ տեղում ավանդաբար Սիբիրի դաշնային շրջանն է, որն ընդունել է վերաբնակների 21 տոկոսին: Երրորդ տեղում Հյուսիս-Արևմտյան դաշնային շրջանն է, ուր տեղափոխվել է վերաբնակների գրեթե 11 տոկոսը:

«Պետծրագրի մասնակիցները բավականին բարձր կրթական մակարդակ ունեն՝ մոտ 41 տոկոսն ունի բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն: Միջին մասնագիտական կրթությամբ անձինք կազմում են մոտ 40 տոկոսը»,-ասել է ԴՄԾ ղեկավարը: Նա նաև նշել է, որ վերաբնակների մեծ մասը տարիքային առումով մոտ է բնակչության տնտեսական ակտիվ շերտերին՝ նրանց բաժինը հասնում է 72 տոկոսի: Վերաբնակների 23 տոկոսն անչափահասներն են, ևս 5 տոկոսը՝ թոշակառուները»,-հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---