1 օգոստոսի 2006 - 15:25 AMT
Օգոստոսի 2-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպելու են Փարիզում
ԵԱՀԿ Մինկսի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան մտադիր է Փարիզում իր գործընկերներին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան իր կատարած արդյունքների մասին: Այդ մասին նա հայտնել է Բաքվի ԱԳՆ-ում կայացած խորհրդատվությունների արդյունքների հիման վրա:

Ամերիկացի դիվանագետը հայտնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած բանակցությունների ժամանակ չեն քննարկվում ամերիկա-ադրբեջանական հարամագործակցության զարգացման հարցերը: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ես պատրաստվում եմ լսել նախագահի եւ արտգործնախարարի կարծիքները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- ասել է Մ. Բրայզան, հայտնում է «Թրենդը»: