2 օգոստոսի 2006 - 17:19 AMT
ՀՊԾ-ն բարձր է գնահատում Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի (ՀՊԾ) գործադիր տնօրեն Ջեյմս Մորիսին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման սկզբում Ջ. Մորիսը համառոտ ներկայացրեց Լիբանանում ռմբակոծություններից տուժածներին սննդով ապահովելու նպատակով ծրագրի կողմից տարվող աշխատանքները: Վարդան Օսկանյանը կարեւորեց ծրագրի բազմամյա գործունեությունը Հայաստանում` ընդգծելով իրականացված ծրագրերի կարեւորությունը: Ջ. Մորիսը իր հերթին բարձր գնահատեց ՀՀ կառավարության հետ ՀՊԾ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում ՀՊԾ գործունեությունը: Հյուրի խնդրանքով, ԱԳ նախարարը ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը: