Պուտինի կարգադրությամբ ՀՀ-ն միացել է Ղրղզստանի ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրին24 մարտի 2015 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին կարգադրություն է ստորագրել 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու մասին արձանագրությունը ստորագրելու մասին: Այդ մասին ասվում է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Բանն այն է, որ Հայաստանը կողմ չի հանդիսանում 2014-ի դեկտեմբերի 23-ին ստորագրված ԵՏՄ-ին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրում, քանի որ ԵՏՄ-ին է միացել ավելի ուշ՝ 2015-ի հունվարի 2-ին: «Արձանագրությունը կդառնա ԵՏՄ մասին պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրի անբաժան մասը և կընդգրկվի Միության իրավունքում, որը սահմանվել է 2014-ի մայիսի 29-ի ԵՏՄ մասին պայմանագրով»,-ասվում է կառավարության հայտարարության մեջ: ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը թույլատրվել է վերոնշյալ արձանագրության ստորագրման շուրջ բանակցությունների ժամանակ ոչ սկզբունքային բնույթի փոփոխություններ մտցնել ՌԴ կառավարության կողմից հավանության արժանացած փաստաթղթում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է ստորագրել ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին արձանագրությունը: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարեց, որ հանրապետության անդամակցումը ԵՏՄ-ին չի խանգարի նրա գործակցությանը Եվրամիության հետ, այլ թույլ կտա մերձեցնել ԵՏՄ և ԵՄ հարաբերությունները: «Կարծում եմ, որ անդամակցումը ԵՏՄ-ին թույլ կտա մերձեցնել ԵՏՄ և ԵՄ հարաբերությունները, այս տարի մենք հիմնական խնդիրներից մեկն ենք համարում անդամակցումը ԵՏՄ-ին»,-հայտարարել է Ատամբաևը Վիեննայում Ավստրիայի դաշնային կանցլեր Հայնց Ֆիշերի հետ բանակցությունների ավարտին: Նա հավելեց, որ «ԵՏՄ-ին անդամակցող երկրները գիտեն, որ տնտեսության մեջ մենք ընդհանուր ռազմավարական շահեր ունենք, սակայն յուրաքանչյուր երկիր իր քաղաքական ուղին ունի»: «Մենք ընտրել ենք խորհրդարանական ժողովրդավարության ճանապարհը ու չենք շեղվի դրանից»,-ասել է նա: Նա նշել է, որ Ֆիշերի, ինչպես նաև ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցություններում, «հաճախ են հիշել Գերմանիայի կանցլերի խոսքերն այն մասին, որ Եվրոպան պետք է Բրյուսելից մինչև Վլադիվոստոկ տարածվի»: «Իսկ ՌԴ նախագահն ասաց, որ Եվրոպան պետք է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ տարածՙվի, ես իմ հերթին կարող եմ հավելել, որ Եվրոպան պետք է գոնե մինչև Բիշքեկ հասնի, քանի որ մենք շփման բազում եզրեր ունենք»,-ասել է Ատամբաևը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |