Դերսիմցի 9 գյուղապետ՝ Ծիծեռնակաբերդում24 մարտի 2015 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Դերսիմ (Տերսիմ, Թունջելի) նահանգի 9 գյուղապետ այսօր՝ մարտ 24-ին, այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Գյուղապետերը` Դերսիմի միությունների համադաշնության նախագահ Ահմեդ Պալքըսի ու Դերսիմի հայերի և ալևիների միութեան նախագահ Սերկան Սարիատաշի գլխավորությամբ, այցելել են Մայր աթոռ Սբ Էջմիածին, Խոր Վիրապ, Հայաստանի պատմության թանգարան և Մատենադարան, գրում է Horizon Weekly-ն: Հիմնականում ալևիական կրոն դավանող Դերսիմի բնակչության մի մասը հայկական արմատներ ունի: Պատմական Ծոփք նահանգի մաս կազմող Դերսիմը Վանա լիճից հյուսիս-արևմուտք է, սահմաակից հյուսիսից՝ Երզնկային, հարավից՝ Խարբերդին, արևելքից՝ Մուշին և արևմուտքից՝ Սեբաստիային: Մինչև 20-րդ դարի սկիզբը Դերսիմի բնակչության զգալի մասը հայերն էին, հայկական էին նաև տեղանունները: Թուրքական կառավարության ջանքերով քանդվել ու ավերվել են տեղի հայկական բոլոր եկեղեցիները: Ցեղասպանության տարիներին դերսիմցիներն ապաստան են տվել ավելի քան 40.000 հայի, նրանցից շատերն ալևի են դարձել: 1938-ի թուրքական ճնշումների ժամանակ դերսիմցիների հետ զենք ե վերցրել նաև դավանափոխ եղած հազարավոր հայեր՝ կրելով նաև ապստամբության ճնշման ժամանակ քեմալականների դաժանությունների հետևանքները: Այդ օրերին սպանվել է ավելի քան 70 հազար դերսիմցի և հայ: Մինչև 1915-ը Դերսիմում գործել է 45 հայկական եկեղեցի և 5 վանք: Անցնող երկու տարիում դերսիմցիներ են սկսել վերադառնալ իրենց հայկական արմատներին: Այսօր Դերսիմում գործում է նաև տեղի հայերի հայրենակցական միություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |