5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Լոռիում24 մարտի 2015 - 23:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ մարտի 24-ին, ժամը 20:01-ին, ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.980 և արևելյան երկայնության 44.210: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում՝ 4-5, նաև Լոռի Բերդ և Ամրակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Հունվարի 8-ին, նույն ուժգնության երկրաշարժ էր գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.350 և արևելյան երկայնության 45.960: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել էր ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Քաջարանում՝ 5 բալ, Կապանում և Սիսիանում` 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է հետցնցում՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ: Հետցնցումը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Քաջարան՝ում 4 բալ, Կապանում և Սիսիանում` 2-3 բալ ուժգնությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |