4 օգոստոսի 2006 - 22:44 AMT
Հայաստանում մասնակիորեն վերականգնվել է Ինտերնետ-կապը
Հայաստանում մասնակիորեն վերականգնվել է Ինտերնետ-կապը: 6-ը ժամից ավելի Հայաստանում ինտերնետից օգտվողները զկված էին արտերկրի կայքերի մեծա մասնությանը միանալու հնարավորությունից: Ներկայումս Ինտերնետ կապը հանրապետությունում եւս անկայուն է: Ավելի վաղ հայկական պրովայդերական «Arminko Glօbal Telecommunication» ընկերությունում հաղորդել էին, որ կապի ընդհատման պատճառը օպտիկա-մանրաթելային մալուխի վնասվածքն է Վրաստանի տարածքում: «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության տեղեկատվական կենտրոնի տվյալներով, այսօր տեղի ժամանակով 11:15-ին Վրաստանի տարածքի Քութաիսի-Զեստաֆոն հատվածում վնասվել է օպտիկա-մանրաթելային մալուխը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան: