ՌԴ ԴՄԾ-ն երկարացրել է երկրորդ քաղաքացիության առկայության մասին դիմում ներկայացնելու ժամկետը

ՌԴ ԴՄԾ-ն երկարացրել է երկրորդ քաղաքացիության առկայության մասին դիմում ներկայացնելու ժամկետը

PanARMENIAN.Net - ՌԴ ԴՄԾ-ն երկարացրել է երկրորդ քաղաքացիության մասին դիմումի ներկայացման ժամկետը: Երկրորդ քաղաքացիության առկայության մասին դիմում ռուսաստանցիները կարող են ներկայացնել մինչր 2016-ի հունվարի 1-ը:

Փաստաթղթերն այժմ կարելի է ներկայացնել լիազոր անձի միջոցով՝ լիազորագիր ձևակերպելով (նախկինում հիվանդներն ու նույնիսկ հաշմանդամները պետք է անձամբ ներկայանային ԴՄԾ):

Դիմումի ներկայացման ժամկետը երկարացվում է մինչև 2016-ի հունվարի 1-ը միայն այն դեպքում, եթե ռուսաստանցին (2014 թ. օգոստոսի 4-ի դրությամբ) ունի Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի կացության իրավունք, քաղաքացիություն (կամ օտարերկրյա պետությունում մշտապես բնակվելու իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ):

2014թ. օգոստոսի 4-ից հետո ՌԴ քաղաքացիություն ստացած և միաժամանակ օտարերկրյա պետության քաղաքացիություն կամ կացության կամ մշտական բնակության իրավոնք տվող այլ փաստաթուղթ ունեցող քաղաքացիներն ըստ ՌԴ օրենսդրության պարտավոր չեն իրազեկել համապատասխան մարմիններին: ՌԴ սահմաններից դուրս գտնվելու պատճառով օրենքով հաստատված ժամկետում իրազեկում չներկայացրած քաղաքացիները պարտավոր են այն ներկայացնել ՌԴ մուտք գործելուց 30 օրվա ընթացքում:

Իրազեկման ներկայացման ժամկետների խախտումը վարչական տուգանք է ենթադրում, այդ թվում Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի շրջաններից ժամանած քաղաքացիների համար:

2014-ի օգոստոսին ընդունված նոր օրենքի համաձայն երկքաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները պետք է իրազեկեն այդ մասին ՌԴ ԴՄԾ աշխատակիցներին: Օտարերկրյա անձնագիրը թաքցնելու համար սպառնում է քրեական պատասխանատվություն՝ մինչև 200.000 ռուբլի տուգանք կամ 400 ժամ ուղղիչ աշխատանքներ:

Իրազեկման համար կարելի է անձամբ դիմել ԴՄԾ բաժանմունք կամ փոստով ուղարկել փաստաթղթերը: Ծանուցմանը հարկ կլինի կցել անձը հաստատող փաստաթղթի պատճեն, ինչպես նաև այլ քաղաքացիության առկայությունը հաստատող փաստաթղթի պատճեն:

Մինչ այս նորամուծությունը, ըստ օրենքի, Ռուսաստանը չէր արգելում երկքաղաքացիությունը, սակայն ցանկացած իրավաբանական հարցում երկքաղաքացուն համարում էր միայն ՌԴ քաղաքացի, եթե մյուսը նշված չէր դաշնային օրենքում:

Ավելի ուշ Հայաստանում ՌԴ դեսպանատունը պարզաբանեց, որ օրենքը պարտավորեցնում է ՌԴ քաղաքացիներին երկրորդ քաղաքացիություն ստանալու դեպքում անմիջապես տեղյակ պահել այդ մասին ՌԴ ԴՄԾ մարմիններին անձամբ կամ փոստով ՌԴ տարածքում, այլ ոչ թե Հայաստանի:

Այսպիսով, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն ու ՀՀ-ում ՌԴ ԴՄԾ ներկայացուցիչները նշված իրազեկումները չեն ընդունում և չեն դիտարկում:

Հայաստանի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են ՀՀ-ում, պարտավոր չեն հայտնել երկքաղաքացիության մասին մինչ ՌԴ տարածք մտնելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---