ՊՆ. Քաղպաշտպանության խնդիրներն առաջնային են՝ Տավուշում ապաստարաններ են ստեղծվել

ՊՆ. Քաղպաշտպանության խնդիրներն առաջնային են՝ Տավուշում ապաստարաններ են ստեղծվել

PanARMENIAN.Net - Սահմանամերձ շրջաններում քաղպաշտպանության խնդիրներն առաջնային են և այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` ուսումնասիրելու սահմանամերձ բնակավայրերում առկա ապաստարանները: Այդ մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցին՝ սահմանամերձ բնակավայրերի ապաստարանների խնդրի վերաբերյալ:

Ըստ նրա, աշխատանքային խումբն իր առաջարկություններն արդեն ներկայացրել է, շուտով Կառավարությանը կներկայացնեն ռազմավարությունը ու դրանից բխող համապատասխան ծրագիրը: Նախարարը նշել է, որ Տավուշի մարզում արդեն ստեղծվել են օրինակելի ապաստարաններ, աշխատանքները շարունակվելու են, գրում է Panorama.am-ը:

Սահմանային լարվածության մասով նախարարը համոզված է, որ իրավիճակը այսօր վերահսկվում է: «Չկա որևէ իրադարձություն, որ համարժեք և դեռ ավելին պատասխաններ չտանք»,- ասել է նախարար Օհանյանը, գրում է «Այսօր»-ը:

Անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած դիվերսիոն հարձակումներին՝ նա ընդգծել է, որ դրանք հաջողությամբ կանխվել են, և թշնամին հետ է մղվել հայ զինվորի բարձր պատրաստվածության շնորհիվ:

Նախարարն ընդգծել է, որ այսօր անընդհատ առաջնագծին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, որովհետև հայկական բանակն ինքնուրույն ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծել. «Երբ անհրաժեշտություն լինի, որ մեր կողիքն գտնվեն մեր վետերաները և երկրապահները կամ արձագանքներ ակնկալել ՀԱՊԿ-ից, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան ընթացակարգով դրանք կիրականցնի»:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---