7 օգոստոսի 2006 - 18:32 AMT
Հայաստանում նորմալ Ինտերնետ չի լինի եւս մեկ շաբաթ
Ինտերնետ-կապը Հայաստանում դեռեւս անկայուն է մնում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին «Արմինկո» հեռահաղորդակցային ընկերությունում, ըստ «ԱրմենՏելի» տվյալների նորմալ կապ չի լինի առնվազն մոտակա շաբաթվա ընթացքում: Նշենք, որ Վրաստանի տարածքում օպտիկա-մանրաթելային մալուխի վնասման հետեւանքով, Հայաստանն օգոստոսի 4-ից զրկված է նորմալ Ինտերնետ-կապից: Ներկայումս կապն իրականացվում է արբանյակի միջոցով եւ շատ անկայուն է: