Ամենաազատ երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը 7 օգոստոսի 2006 - 18:54 AMT PanARMENIAN.Net - State of World Liberty գործակալության փորձագետները կազմել եմ «ազատության քարտեզ»: Վարկանշային ցուցակում ընդգրկված են աշխարհի 159 երկրներ, որոնք գնահատվել են մի քանի ցուցանիշներով` անձի ազատությունից մինչեւ տնտեսական ազատություն: Որպես հիմք են ծառայել այնպիսի միջազգային ինստիտուտների նախկին հետազոտությունները, ինչպիսիք են The Heritage Foundation, Wall Street Journal, Frasier, Cato, Freedom House եւ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունները: Աշխարհի ամենաազատ տարածաշրջանն է ճանաչվել Եվրոպան, իսկ ամենաազատ երկիրը` Էստոնիան: «Աշխարն ազատ չէ»,-գրանցում են իրենց զեկույցում հետազոտության հեղինակները: Նրանք պնդում են, թե ազատության համաշխարհային ցուցանիշն ընդամենը 56,9 տոկոս է 100 հնարավորից: Ուկրաինան, որ զբաղեցրել է 87-րդ տեղը, անձնական ազատության մակարդակով գրավում է 51-րդ տեղը, Հնդկաստանի (50 տեղը) եւ Պերուի (52տեղը) հարեւանությամբ: Տնտեսության ոլորտում Ուկրաինան 83-րդ տեղում է: Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանը 124-րդ տեղում է, անձնական ազատության մակարդակով բավարարվելով 119-րդ տեղով (Պաղեստինի եւ Ադրբեջանի հարեւանությամբ): Տնտեսական ազատության մակարդակով Ռուսաստանը 100-ն է: Նախկին ԽՍՀՄ երկրներից ազատության մակարդակի հետ կապված գործերը «բավարար» են միայն Բալթիայի երկրներում` Լիտվան, օրինակ, զբաղեցնում է 16-րդ տեղը, Լատվիան` 21-րդ: Նախկին միութենական պետություններից ոչ մեկը նույնիսկ չի ընդգրկվել ցուցակի Top-50-ում: Առաջին հարուրյակում են հայտնվել Վրաստանը (58-րդ տեղը), Հայաստանը (79-րդ) տեղը, Ուկրաինան (87-րդ) եւ Մոլդովան (93-րդ տեղում): Նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաանազատն են ճանաչվել Ուզբեկստանը, Բելառուսը եւ Թուրքմենստանը` 152-րդ, 153-րդ եւ 154-րդ տեղերը համապատասխանաբար: Սակայն ամենավատ դիրքում է հայտնվել Հյուսիսային Կորենա` զբաղեցնելով վերջին 159-րդ տեղը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |