Վոլոդյա Ֆրանգուլյանը` մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն

Վոլոդյա Ֆրանգուլյանը` մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն

PanARMENIAN.Net - Լեհաստանի Վալբժիխ քաղաքում շարունակվող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության ազատ ոճի մրցաշարի 61 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վոլոդյա Ֆրանգուլյանը Եվրոպայի չեմպիոն է ճանաչվել: Մինչև այդ նա 1/8 եզրափակչում հաղթել է Բելառուսը ներկայացնող Ձիանիս Մաքսիմաուին, քառորդ եզրափակչում՝ ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզիտալովին, իսկ կիսեզրափակչում առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Ռեջեփ Տոպալի նկատմամբ:

Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցն է եղել ուկրաինացի Անրեյ Սվիրիդը, ում Ֆրանգուլյանը հաղթել է 8:3 հաշվով: Այսպիսով Ֆրանգուլյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 1-ին հայ չեմպիոնը:

70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Իշխան Պողոսյանը, ով կիսաեզրափակչում պարտվելով ռուսաստանցի Ռասուլ Արսանլիևին իրավունք է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար գոտեմարտում, որտեղ նրա մրցակիցն էր լինելու բելառուս Ալեքսանդր Կարպաչը: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար մենամարտում պարտվել է 21:10 հաշվով:

86 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Թամրազյանը քառորդ եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացնող Շամիլ Կուդիամագամեդովին և զրկվել է մեդալների համար պայքարից:

Առաջնության առաջին օրն արծաթե մեդալ էր վաստակել 74 կգ քաշային Արթուր Գրիգորյանը: Ըմբշամարտի Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնություն առաջին անգամ է անցկացվում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---