8 օգոստոսի 2006 - 14:16 AMT
Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Բարեկամության շքանշան շնորհելու վերաբերյալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Բարեկամության շքանշան շնորհելու վերաբերյալ: Կաթողիկոսը, պարգեւատրվել է Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: