ՌԴ-ն ՀՀ-ին $47 մլն և 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն կտրամադրի26 մարտի 2015 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության գործընթացի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կկնքվի ՀՀ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համաձայնագիր: Դրանով ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի 47 մլն դոլարի և 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն. որոշման նախագիծն ընդունվել է այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ կառավարության նիստում: Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված թվով վեց ուղղություններով (մաքսային վարչարարություն, տեխնիկական կարգավորումներ, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցառումներ, վիճակագրություն, արդյունաբերություն, ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցում և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծում) միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանը դիմել էր ՌԴ-ին՝ դրամաշնորհային միջոցներ տրամադրելու հարցով: Ռուսական կողմին ներկայացվել էր նաև համապատասխան աշխատանքների համար անհրաժեշտ աշխատանքների, ապրանքների և ծառայությունների ձեռքբերման, վերապատրաստումների և ուսուցման մանրամասն նախահաշիվը, գրում է Panorama.am-ը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ նշված վեց ուղղություններով միջոցառումների իրականացումը խիստ անհրաժեշտ է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության հետ կապված գործընթացները սահուն, հավուր պատշաճի կազմակերպելու համար՝ ապահովելով այդ ուղղություններով ՀՀ լիազոր և պատասխանատու մարմինների գործառույթների հստակ իրականացումը ԵՏՄ նորմերին և կանոնակարգերին համապատասխան: Համաձայնագրով, մասնավորապես, նախատեսվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի համաձայնագրին միանալու շրջանակում ՀՀ պարտավորությունների կատարման ապահովման և եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակում զարգացնել երկկողմ համագործակցություն վերը նշված վեց ոլորտներում: «Այս նպատակով ռուսական կողմը նախատեսում է տրամադրել անհատույց օժանդակություն՝ ընդհանուր 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլի) և 130 մլն ռուբլու չափով 3 տարվա ընթացքում՝ սկսած 2015 թվականից: Ռուսական կողմն այդ գումարների շրջանակում ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ, ռուսական կողմը կկազմակերպի ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը»,- նշված է հիմնավորման մեջ: Համաձայնագրի իրականացման նկատմամբ հսկողության, կողմերի միջև փոխգործակցության ապահովման և կողմերի գործադիր իշխանության մարմինների հետ համագործակցության հաստատման նպատակով նախատեսվում է ստեղծել համատեղ հատուկ աշխատանքային խումբ: Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից 2014-ի< մայիսի 29-ին Աստանայում: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ի ստեղծման պայմանագրին միանալու մասին պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին: Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |