Արմեն Ռուստամյան. 7 կետի լիարժեք կատարման դեպքում ՀՅԴ-ն կմտնի կոալիցիա

Արմեն Ռուստամյան. 7 կետի լիարժեք կատարման դեպքում ՀՅԴ-ն կմտնի կոալիցիա

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն գաղափարական հենքի վրա կուսակցություն է և չի կարող մի ալյանսի մեջ լինել, լինի դա կոալիցիա, միություն և այլն, որտեղ իր գաղափարական սկզբունքները չեն հարգվում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա հիշեցրել է, որ իրենք 12 տարի է՝ խոսում են իրենց հրապարակած 7 կետի մասին և չեն հասել պահանջների վերջնական կատարման: «Ուղղակի այդ կետերի հետ կապված առաջընթաց է արձանագրվում, և երևի դա է պատճառը, որ այդքան շատ են խոսում կոալիցիա մտնելու մասին»,- ասել է նա և նշել, որ գլխավոր հարցերում առաջընթաց կա, ինչպիսին հայ-թուրքական արձանագրություններն են, խորհրդարանական համակարգին անցումը։ Նաև խոսվում է ընտրական համակարգի բարեփոխությունների, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, գրում է Tert.am-ը:

«Կան քաղաքական ուժեր, որ իրենց հայտարարում են ընդդիմություն, բայց ամեն ինչ անում են, որ ընդդիմության տեղերը չընդլայնվի: Թե՛ կոալիցիայում, թե՛ կոալիցիայից դուրս ՀՅԴ-ն իր սկզբունքների ջատագովն է»,-ասել է Արմեն Ռուստամյանը: Սակայն նրա խոսքով, արվող քայլերը ՀՅԴ-ին չեն բավարարում։ «Ստեղծված է հակակոռուպցիոն մարմին, որ չի համապատասխանում մեր պահանջներին»,- օրինակ է բերել նա:

Հարցին, թե 7 կետը կատարվելու դեպքում կմտնե՞ն կոալիցիա, Արմեն Ռուստամյանը պատասխանել է, թե արդեն ամեն մեկն իր տեղը կունենա՝ լինի ընդդիմություն, թե դիմություն: Ըստ նրա, այդ դեպքում ՀՅԴ-ն կլինի՞ կոալիցիայում, թե ոչ, այդքան ցավոտ չի լինի։ Իսկ կետերի իրականացման դեպքում, անշուշտ, իրենք կոալիցիայի մաս կկազմեն. «Բայց ինչի՞ չմտնենք, այո՛, կմտնենք և ավելի շուտ կիրականացնենք այդ բարեփոխումները»։

Վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի ձևավորման մասին, և նույնիսկ շրջանառվում են ՀՅԴ-ականների անուններ, որոնք կոալիցիայի ձևավորումից հետո պետք է տեղ ունենան կառավարությունում: Նրանցից մեկը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է ում, ըստ որոշ տեղեկությունների, վստահվելու է արդարադատության նախարարի պաշտոնը: Նա հայտարարել է, որ ՀՅԴ-ի օրակարգում նման հարց չկա, գրում է, գրում է «Հայկական ժամանակ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---