8 օգոստոսի 2006 - 19:02 AMT
Հոլոքոստի թանգարաններում Խոջալուին նվիրված վահանակներ են տեղադրվելու
Հոլոքոստի թանգարաններում` ամբողջ աշխարհով մեկ, Խոջալույում «ադրբեջանցիների ցեղասպանությանը» նվիրված վահանակներ են տեղադրվելու: Այդ մասին հայտնել է Արտասահմանում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեի պրոպագանդայի, ինֆորմացիայի եւ վերլուծության բաժնի ղեկավար Ջավանշիր Վելիեւը: Նրա խոսքերով, արդեն որոշակի աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: «Ադրբեջանական եւ հրեկան սփյուռքերի ընդհանուր գործողությունների վերջնական ծրագիր-նախագծի մշակումից հետո կսկսվի վահանակների տեղադրման գործընթացը: Դա համպատասխանում է ոչ միայն ադրբեջանական, այլեւ հրեական սփյուռքի շահերին, ինչի մասին նրանք բազմաթիվ անգամներ հայտարարել են»,- ասել է Ջ. Վելիեւը, հայտնում է «Թրենդը»: