Ռուսաստանը չի տնտեսելու արտերկրում տեղակայված ռազմակայանների հաշվին

Ռուսաստանը չի տնտեսելու արտերկրում տեղակայված ռազմակայանների հաշվին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի տնտեսելու արտերկրում տեղակայված ռազմակայանների հաշվին: Մարտի 27-ին նման հայտարարություն է արել Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Կոսաչովն ընդգծել է, որ ռազմակայանների առկայության արդյունավետությունը չափվոմ է երկրի անվտանգության մեջ դրանց ավանդով, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը: «Եթե ուշադրություն դարձնենք մեր ռազմակայանների տեղակայման աշխարհագրությանը, ապա դրանք այնպիսի վայրերում են, որտեղից այժմ ակնհայտորեն սպառնալիք կա ի դեմս միջազգային ահաբեկչության ու կրոնական ծայրահեղականության, զենքի շրջանառության: Այս խնդիրներով են զբաղվու մեր ռազմակայանները Հայաստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում»,-ասել է կոմիտեի նախագահը:

Բացի այդ, նա նշել է, որ արտերկրում ռուսական ռազմակայանների առկայությունն ու դրանց ծախսերը այն կետերը չեն, որոնց դեպքում կարելի է և պետք է տնտեսել: «Անշուշտ, արտերկրում ռազմակայանների տեղակայումը միշտ կապված է բյուջեի հետ, սակայն ես կտրականապես դեմ եմ, որ տնտեսենք մեր ազգային անվտանգության վրա: Այն պետք է ապահովվի առանց որևէ տնտեսման»,-ասել է Կոսաչովը:

Քաղաքական գործիչը ենթադրել է, որ շուտով ՌԴ օրենսդրության մեջ կհայտնվեն հոդվածներ, որոնցով կարգելվի դադարեցնել աշխատանքը, նույնիսկ երբ պետությունը միջոցներ չունի, հայտնում է Riafan.ru-ն:

102-իդ ռուսական ռազմակայանը տեղակայված է Գյումրիում:

2010 թ. փոփոխություններ կատարվեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում:

Ըստ այդ փոփոխությունների, մասնավորապես, պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվում 49 տարին` նախկին 25-ի փոխարեն: Ամրագրվում է նաեւ, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---