8 օգոստոսի 2006 - 19:53 AMT
Մերձավոր արեւելյան պատերազմը ձեռնտու է Թուրքիային
Թուրքական տնտեսական մետրոպոլիա Ստամբուլը միայն շահում է, որ Բեյրութը գոյություն չի ունենա` որպես ֆինանսական կենտրոն, գրում է Frankfurt Rundschau գերմանակ թերթը: Ըստ «Նավթադոլարները ապաստան են փնտրում Բոսֆորում» հոդվածի հեղինակ Գերդ Հելերի կարծիքի, չնայած Լիբանանը վերջերս դարձել էր արաբական ներդրողների սիրելի վայրը, այժմ նրանք նախընտրում են գումարներ ներդնել առավել կայուն շուկաներ: Դրանց է վերաբերվում առաջին հերթին Թուրքիան: «Դեռ դժվար է գնահատել այդ փոխադրումների ծավալները: Թուրքիայի տնտեսություն նման կապիտալի մուտքի համար ապացույց կարող է ծառայել այն փաստը, որ թուրքական լիրան հուլիսի սկզբից ի վեր աճել է 6 տոկոսով: Թուրք ֆինանսական փորձագետի խոսքերով, փողերը դուրս են բերվում Բեյրութից «մեծ ծավալով, սակայն այդ գործողությունները չեն ցուցադրվում»: Գաղտնիության մթնոլորտը պահպանվում է նրա համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ արաբ ներդրողները Լիբանանը թողնում են բախտի քմահաճույքին: Թուրքիան միայն շահում է մերձավոր արեւլյան ճգնաժամից, առավել եւս, երբ նա արդեն վաղուց գտնվում է արաբ ներդրողների ուշադրության կենտրոնում: 2005 թվականին Turk Telekom-ը $6,6 մլրդ.-ով ձեռք բերեց սաուդյան Oger ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը: Այդ ֆիրման վերահսկվում է 2005 թվականին սպանված Լիբանանի վարչապետ Ռաֆիկ ալ-Խարիրիի ընտանիքի կողմից»,- նշվում է հրապարկման մեջ:

Հելերն ընդգծում է, որ Թուրքիան գրավում է ներդրողներին իր տնտեսության աճի տեմպերով, զարգացած ֆինանսական շուկաներով եւ կայունությամբ: «Քաղաքական առումով արաբ ներդրողները Թուրքիայում իրենց բավականին հարմարավետ են զգում այն ժամանակից, երբ պետությունն սկսեց ղեկավարել իսլամամետ կառավարություն: Այն ժամանակից, երբ այն աշխատանքի անցավ, Թուրքիայի տնտեսական համագործակցությունը արաբական երկրների հետ աճել է` $7-ից հասնելով 17 մլրդ.-ի: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` համոզված մահմեդական ֆունդամենտալիստը, իսլմական երկրներ անձնական այցերի ժամանակ պայքարում է իր երկիր ներդրումների համար: Դիտորդները նրա վառ արտահայտված հակաիսրայելյան եւ ԱՄՆ-ի նկատմամբ քննադատական հայտարարությունները վերջին մերձավոր արեւելյան հակամարտության ժամանակ գնահատում են որպես մեկ ռազմավարության մաս: Էրդողանը կփորձի օգտագործել սաուդյան թագավորի այցը Թուրքիա արաբական աշխարհի հետ համերաշխությունը ցուցադրելու համար: Աբդալլա թագավորը վերջերս Լիբանանի խոստացել է օգնություն տրամադրել $1,5 մլրդ.-ի չափով: Այդ միջոցների մեկ երրորդը պետք է ծախսվի երկրի վերականգնման վրա: Այդ միջոցների մի մասը կարող է գնալ Թուրքիայի տնտեսություն. թուրքական շինարարական ընկերությունները, որոնք արդեն $30 մլրդ.-ի պայմանագրեր են կնքել Մերձավոր Արեւելքում, հուսով են մասնակցել Լիբանանի վերականգնմանը»,- գտնում է Frankfurter Rundschau-ն: