Օբաման սատարում է ռազմական գործողությանը Եմենում28 մարտի 2015 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սատարել է ռազմական գործողությանը Եմենում Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ աս Սաուդի հետ հեռախոսազրույցում՝ նշելով, որ Եմենում կայունության հնարավոր կլինի հասնել միայն քաղաքական գործընթացի արդյունքում: Այս մասին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհանը: Ըստ նրա, Օբաման ասել է, որ ԱՄՆ-ն սատարում է «Սաուդյան Արաբիայի և արաբական մյուս պետությունների գործողություններին ի պատասխան Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուրի հարցման և որպես աջակցություն Եմենի լեգիտիմ կառավարությանը»: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ «ընդհանուր նպատակն է ամուր կայունության հասնել Եմենում բանակցությունների և ՄԱԿ աջակցության քաղաքական լուծման համար», հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Մինչդեռ Իրանն ու Ռուսաստանը դեմ են արտահայտվել ռազմական միջամտությանը: Եգիպտական Շարմ էլ Շեյխում աշխատանքն է սկսում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովը, որն անցնում է ծայրահեղ լարված, պատերազմական իրավիճակում: Ուշադրության կենտրոնում են Սիրիայի և Լիբիայի հակամարտությունները, Պաղեստինի հարցը, փախստականների խնդիրները ռազմական գործողությունների գոտում և տնտեսական նախագծերը: Սակայն, անկասկած առաջնային է ռազմական գործողությունը Եմենում և համաարաբական զինված ուժերի կազմավորման հարցը: Մարտի 27-ին Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ աջակցությամբ Պարսից ծոցի Արաբական պետությունների գործակցության խորհրդի մյուս անդամներն ի դեմս Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի և ՄԱԷ-ի, բացառությամբ Օմանի, սկսեցին հարվածներ հասնցել շիա խռովարարների դիրքերին Եմենի տարածքում: Այս կոալիցիային միացան նաև Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը: Նախօրեին Լիգայի ԱԳՆ Խորհրդի նիստում մասնակիցները «կանաչ լույս» տվեցին այս գործողությանը, որն անվանեցին «Վճռականության փոթորիկ»: Կոմյունիկեում ասվում է, որ արաբական միապետությունները ստիպված են գնացել այդ քայլին «հուսիթներին բազմիցս զգուշացնելուց հետո»: Լիգան հույս է հայտնել, որ ռմբակոծությունների արդյունքում «անվտանգությունը Եմենում կվերականգնվի օրինական իշխանությունների ղեկավարությամբ»: Հոուսիթների դեմ ագրեսիան սկսվեց այն բանից հետո, երբ նրանք գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Ըստ Սաուդյան Արաբիայի պետական Al Ekhbariya հեռուստաալիքի, Եմենի փախած նախագահը ժամանել է Էր Ռիադ: Ըստ al-Arabiya TV-ի, նախագահը Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ մեկնել է Շարմ էլ Շեյխ: Մարտի 28-ին նա մտադիր է մասնակցել արաբական պետությունների գագաթնաժողովին Եգիպտոսում: Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հոուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը: Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |