Իրանի ԱԳ փոխնախարար. Իրանն ու «վեցյակը» պայմանավորվել են պահպանել միջուկային օբյեկտները28 մարտի 2015 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Իրանն ու «վեցյակի» երկրները (ՄԱԿ ԱԽ 5 մշտական ադամներն ու Գերմանիան) սկզբունքայն համաձայնության են եկել Իրանի միջուկային օբեյտկները պահպանելու հարցում: Այդ մասին ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ փոխղեկավար Աբբաս Արաքչին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք պայմանավորվեցինք, որ միջուկային օբյետկները կպահպանվեն»,-ասել է իրանցի նախարարը՝ պատասխանելով Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի ճակատագրի մասին հարցին: Ավելի վաղ ամերիկյան AP գործակալությունը հայտնեց, որ Իրանին կարող է թույլատրվել օգտագործել մոտ 100 ցենտրիֆուգ Ֆորդոյի ձեռնարկությունում, սակայն դրա դիմաց Թեհրանը ստիպված կլինի հրաժարվել մի շարք այլ միջուկային օբյեկտների օգտագործումից: Ճապոնացի լրագրողների հետ զրույցում Աբբաս Արաքչին նշել է նաև, որ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ բնակացություններում առկա ճգնաժամն արդեն հաղթահարված է», սակայն, միևնույն ժամանակ կոչ է արել հաշվի առնել Իրանի կարծիքը: «Որքան էլ մենք մոտ լինենք համաձայնագրի ստորագրմանը, այն չի ստորագրվի, եթե մեր ցանկություններն անտեսվեն»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ փոխղեկավարը: 2014-ի նոյեմբերին Իրանի ԱԳՆ-ն ու «վեցյակը» պայմանավորվեցին հարթել քաղաքական տարաձայնություններն Իրանի միջուկային հարցի շուրջ մինչև մարտի վերջը: Համապարփակ համաձայնությունն այդ հարցի շուրջ պետք է կայացվի 2015-ի հունիսի 30-ից ոչ ուշ: Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) և Իրանի միջև վերսկսվեցին 2013-ին, երբ նախագահ դարձավ Հասան Ռոուհանին: Նա խոստացավ, որ քայլեր կձեռնարկի դուրս բերելու համար երկիրը միջազգային մեկուսացումից: Ակնկալվում է, որ մարտի վերջին շրջանակային համաձայնագիր կստորագրվի Թեհրանի հետ, իսկ մինչև հուլիսի 30-ը՝ վերջնական: 2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Մեկ տարի անց համաձայնագիր դեռ մշակված չէր, գոյություն ունի միայն «գործողությունների միջանկյալ պլան»: Կողմերը երկարացրել են բանակցությունները մինչև 2015-ի հունիսի վերջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |