Սարկոզիի կուսակցությունը հաղթել է Ֆրանսիայի տեղական մարմինների ընտրություններում30 մարտի 2015 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Պահպանողականների կոալիցիան, որը գլխավորում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը, վստահ հաղթանակ է տարել տեղական ընտրություններում, հայտնում է Agence France-Presse-ը: Ընդհանուր առմամբ պահպանողականները մեծամասնություն են ստացել 101 դեպարտամենտի գլխավոր խորհուրդներից 66-ում: Իշխող Սոցիալիստական կուսակցությունն ու նրա դաշնակիցները հաղթանակ են տոնել ընդամենը 34 դեպարտամենտում: Նույնիսկ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Կորեզ դեպարտամենտում, որը համարվում է գործող նախագահ Ֆրանսու Օլանդի հենասյունը, հաղթանակ է տարել Սարկոզիի կուսակցությունը: Վոկլյուզ դեպարտամենտում ձախակողմյաններն ու աջակողմյանները ձայների գրեթե միևնույն քանակն են հավաքել: Մարին լե Պենի «Ազգային ճակատը» մեծամասնություն չի ստացել խորհրդներից ոչ մեկում, սակայն ավելացրել է խմբակցությունը երկի գրեթե բոլոր դեպարտամենտներում: Ըստ Սարկոզիի, իր կուսակցությունը «դեռ երբեք մեծամասնություն չէր ստացել այդ քանակի խորհրդներում, դա վկայում է այն մասին, որ ընտրողների հիմնական զանգվածն անվստահություն է հայտնում Օլանդին և նրա կառավարությանը: Մարին լե Պենն իր հերթին իր կուսակցության գրանցած արդյունքը մեծ հաջողություն է համարել, որը «կարևոր քայլ է իշխանության ճանապարհին հայրենասիրական ուժերի համար», հայտնում է Lenta.ru-ն: Ֆրանսիական ԶԼՄ-ները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկում են որպես վստահության ցուցիչ հաջորդ նախագահական ընտրությունների հիմնական մասնակիցներին: Նախագահական ընտրությունները կայանալու են 1917-ին: Թեև պաշտոնական փրայմերիզները կուսակցություններում միայն 2016-ին կանցնեն, թեկնածուներն արդեն հայտնի են՝ Ֆրանսուա Օլանդը սոցիալիստներից, Նիկոլյա Սարկոզին՝ UMP-ից և Մարին լե Պենը՝ «Ազգային ճակատից»: Ըստ 2014-ի հոկտեմբերին անցկացված հարցման, Ֆրանսիայի քաղաքացիների մեծ մասը խորապես հիասթափված է նախագահի պաշտոնում Օլանդի գործունեությունից: Դժգոհությունն այն աստիճանի է հասել, որ հարցմանը մասնակցած 1012 ընտրողների 85 տոկոսը հայտարարել է, որ չի ցանկանում, որ Օլանդն իր թեկնածությունն առաջադրի 2017-ի ընտրություններում: Հատկանշական է, որ բողոք կա նաև սոցիալիստների ավանդական ընտրազանգվածի շարքերում, որը 2012-ին Օլանդի օգտին է քվեարկել: Դժգոհության առիթը ինչպես նախընտրական ծրագիրը չկատարելն է, այնպես էլ գործազրկության աճը, հարկային քաղաքականության խստացումը, սոցիալական օգնության ծրագրի կրճատումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |