Նարիշկին. Նացիզմի սպառնալիքն իրական է և ի հայտ է գալիս աշխարհի տարբեր մասերում30 մարտի 2015 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Նացիզմի նոր դրսևորումների սպառնալիքն ի հայտ է գալիս աշխարհի տարբեր մասերում, մարտի 30-ին հայտարարել է Պետդումայի խոսնակ, Ռուսաստանի պատմական ընկերակցության նախագահ Սերգեյ Նարիշկինը: Մարտի 30-ին ՌԴ խորհրդարանի ստորին պալատի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Այցի շրջանակում նա հանդիպումներ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ելույթ ունենալով Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված գիտաժողովում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, Նարիշկինը հիշեցրել է, որ մոտ մեկ ամիս է մնում մինչև Հաղթանակի 70-ամյակը: «Այսօր մենք տեսնում ենք, որր նացիզմի նոր դրսևորումներն իրական են ու ի հայտ են գալիս աշխարհի տարբեր մասերում: Օրինակ, ցավով պետք է նշեմ, որ ՄԱԿ-ում նացիզմի արդարացման դեմ ուղղված բանաձևին դեմ քվեարկեց 3 երկիր՝ Կանադան, ԱՄՆ-ն և մեզ համար եղբայրական Ուկրաինայի այսօրվա իշխանությունները»,-ասաց Պետդումայի խոսնակը: Ըստ նրա, սա սրբապղծություն է այն միլիոնավոր մարդկանց հիշատակի հանդեպ, որոնք իրենց կյանքն են տվել այդ սարսափելի չարիքի դեմ պայքարին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հայտնում է «Պառլամենտսկայա գազետան», ՌԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանը նշել է, որ ՌԳԱ վաղուց է գործակցում ՀՀ ԳԱԱ և համալսարանի հետ: Նա հիշեցրել է, որ այսօր բանավեճ է գնում խորհրդային անցյալի շուրջ, սակայն ոչ ոք չէր սպասում, որ մենք կբախվենք Ռուսաստանի 20-րդ դարի պատմության ամենանվիրական իրադարձությունը՝ Մեծ Հայրենականում տարած հաղթանակը, վերանայելու փորձերի հետ: «Հաղթանակը բարձրացրեց ԽՍՀՄ բոլոր ժողովրդների ինքնագիտակցությունը, որոնք գիտակցեցին իրենց որպես հաղթանակած ժողովուրդ»,-ասել է Չուբարյանը: Նա հավելել է, որ այլատյացության, մարդու իրավունքների խախտման ու ցեղասպանության խնդիրներն արդիական են նաև Հայաստանի համար, և հավելել է, որ այս իրավիճակում կարևոր է հիշել Հաագայի տրիբունալի որոշումները, որպեսզի այդ ոճիրներն այլևս երբեք չկրկնվեն: «Ապրիլի 8-ին Մոսկվայում մեծ գիտաժողով կլինի «Ցեղասպանությունը 20-րդ դարի պատմության մեջ» թեմայով, որտեղ կքննարկվեն նաև այս հարցերը»,-ասել է նա: Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն այսօր շատ գիտական ու հասարակական խնդիրներ ունեն, որոնք պետք է համատեղ լուծել, այսօր տրվում է այդ աշխատանքի մեկնարկը: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է |