1 սեպտեմբերի 2006 - 17:01 AMT
Ռեւանշի հույսը ինքնակործան է Ադրբեջանի համար
Ռազմական բյուջեի վրա դրվող հույսը, ռեւանշի հույսը` դա վատ, ես կասեի, ինքնակործան հույս է: Ադրբեջանը բազմապատիկ անգամ միշտ է Լեռնային Ղարաբաղին գերազանցել թե՛ կենդանի ուժով, թե՛ ռազմական տեխնիկայով: Սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքները լավ հայտնի են: Այդ մասին «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, պաշտոնական Բաքուն ավելի լավ է դադարեցնի իր հանրությանը մոլորության մեջ գցելը եւ Ստեփանակերտի հետ բնականոն ուղղակի շփումների գնա:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ատելություն չի տածում ադրբեջանական ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանում իրադրությունը արմատապես հակառակն է: Դրա վկայություններից մեկն է հանդիսանում այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանում մատուցվում է որպես հայ-ադրբեջանական հակամարտություն»,- ասել է նա: