Frankfurter Allgemeine Zeitung. Ալիևը Եվրոպական խաղերն օգտագործում է սեփական ամբիցիաներն առաջ մղելու համար 1 ապրիլի 2015 - 16:08 AMT PanARMENIAN.Net - 10 շաբաթից մեկնարկելու են Եվրոպական խաղերը` մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի վարչակարգի պրեստիժ մի նախագիծ: Զուգահեռ սաստկանում է Եվրոպական օլիմպիական կոմիտեին ուղղված քննադատությունը, գրում է Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը: Նախքան հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական խաղերի բացման արարողությունը` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Գերմանիայի օլիմպիական սպորտային կոնֆեդերացիայի (DOSB) ներկայացուցիչների հետ հանդիպմանը մատնանշել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները: «Խաղերը չեն հանգեցրել Ադրբեջանում քաղաքականության փոփոխմանը: Ընդհակառակը, Ադրբեջանում իրավիճակն ավելի վատ է, քան մեկ տարի առաջ»,- թերթի հետ զրույցում ասել է իրավապաշտպան կազմակերպության` Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը, փոխանցում է Panorama.am-ը: «Բացի այդ, հիասթափեցնում է այն հանգամանքը, որ այլ Ազգային օլիմպիական կոմիտեները մինչ օրս չեն արձագանքում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին»: Նիդեռլանդների օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղարը նկատել է, որ «օլիմպիական արժեքները Եվրոպական խաղերի անքակտելի մասնիկն են, և ընդունող երկիրը պատասխանատվություն է կրում այդ արժեքների պահպանման համար»: Իսկ ահա Նորվեգիայի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչը մանրամասնել է, թե Եվրոպական խաղերին տարբեր մարզիկների մասնակցությունը «ինքնին լուսաբանում է Բաքվում մարդու իրավունքների խախտումների խնդիրը»: DOSB-ի ներկայացուցիչ Քրիստիան Կլայեն միակն է, որ անհանգստություն է հայտնել Ադրբեջանում կատարվող իրադարձությունների առնչությամբ` խոստանալով սույն հարցը բարձրացնել Բաքվում: Թերթը գրում է, որ հետսովետական այդ երկրում 60-ականների վերջից ի վեր կառավարում է Ալիևների կլանը: Այդտեղ 2014 թվականին ձերբակալվել են հայտնի լրագրողներ ու իրավապաշտպաններ, որոնց թվում` Լեյլա ու Արիֆ Յունուսները, Խադիջա Իսմայիլովան: Նշվում է նաև, որ վերջերս Amnesty International կազմակերպության կողմից հրապարակված տեսագրությունում ձերբակալված իրավապաշտպաններ Յունուսների դուստրը` Դինարա Յունուսը, հարց է ուղղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Պարոն նախագահ, Դուք կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչու է իմ մայրը ձերբակալվել այն բանից հետո, երբ քննադատության է ենթարկել Եվրոպական խաղերը»: Ինչպես ընդգծված է հոդվածում, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հերթին մամուլի ազատության իր վարկանշային աղյուսակում Ադրբեջանը զետեղել է 162-րդ հորիզոնականում 180 երկրների շարքում, իսկ ահա «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) դեռևս ուրբաթ օրը նշել է, որ Ադրբեջանը գրավում է 9-րդ տեղը ձերբակալված լրագրողների առավել մեծ քանակ ունեցող պետությունների շարքում: Ասվում է նաև, որ Ալիևը, լինելով երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, օգտագործելով Եվրոպական խաղերը, փորձում է առաջ մղել իր պետության սպորտային-քաղաքական ամբիցիաները: «Անցած շաբաթ Ալիևն ասել է, թե երկար տարիներ շարունակվում է իր երկրի դեմ արշավը, որին վերաբերում է նաև ՀԿ-ների քննադատությունը»: Die Weltpolitik-ը, անդրադառնալով թեմային, գրում է, որ Ալիևը ղեկավարվում է ոչ թե «միջազգային իրավունքով, այլ երկերեսանիությամբ, երկակի ստանդարտներով, խտրականությամբ, ռասսիզմով, իսլամատյացությամբ ու այլատյացությամբ»: Հռոմում կայացած Եվրոպական Օլիմպիական կոմիտեների գլխավոր ասամբլեայի ժամանակ որոշվել է, որ 2015 թվականից անցկացվելու են Եվրոպական Օլիմպիական խաղեր: Առաջինն այդ խաղերն անցկացելու հնարավորությունը ստացել է Բաքուն, որպես հայտ ներկայացրած միակ քաղաքը: Բաքուն «նոր Օլիմպիական խաղերի» մայրաքաղաք է ընտրվել փակ քվեարկությամբ, որի արդյունքում ստացել է 38 կողմ, 8 դեմ և երկու ձեռնպահ ձայն: Ասամբլեային ներկա են եղել նաև Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |