Էրդողանը կրճատել է Ռումինիա պաշտոնական այցի ծրագիրը Ստամբուլում իրավիճակի պատճառով 1 ապրիլի 2015 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կրճատում է Ռումինիա իր պաշտոնական այցի ծրագիրը Ստամբուլում ստեղծված իրավիճակի պատճառով, որտեղ ծայրահեղականները մարտի 31-ին պատանդ էին վերցրել Ստամբուլի դատախազ Սելիմ Քիրազին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Այդ գործով թուրքական ոստիկանությունը 22 մարդ է ձերբակալել: Գեզիի դեպքերի ժամանակ ոստիկանության կողմից սպանված 15-ամյա Բերքին Էլվանի սպանության գործով դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը մարտի 31-ին պատանդ էր վերցվել իր աշխատասենյակում՝ Չաղլայանի դատարանի շենքում։ Թուրքիայում ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» ներկայացրել է պահանջներ, որոնք չկատարելու դեպքում սպառնում են սպանել նրան, գրում են թուրքական լրատվամիջոցները: էլվանը վիրավորվել էր գազային ռումբի պայթյունից՝ Գեզի պուրակի մոտ, և մահացել էր ամիսներ անց՝ հիվանդանոցում: Ավելի ուշ ոստիկաններին հաջովեց մուտք գործել շենք և ազատել պատանդին, որը սակայն վիրավորվեց, իսկ ահաբեկիչները ոչնչացվեցին: Էրդողանը Ռումինիայում է գտնվում Արևելյան Եվրոպա շրջագայության շրջանակում, որի ժամանակ այցելել է նաև Սլովակիա և Սլովենիա: «Ես չեղյալ եմ համարել Ռումինիա այցի երեկոյան հատվածի ծրագիրը և կվերադառնամ Թուրքիա: Մտադիր եմ հանդիպել զոհված դատախազի հարազատների հետ և ցավակցություն հայտնել նրանց»,-ասել է Էրդողանը Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում: Մինչդե ապրիլի 1-ի առավոտյան երկու զինյալներ ներխուժել են Արդարության և զարգացման կուսակցության Ստամբուլի բաժանմունք և պահանջել են ներկաներից փողոց դուրս գալ: Այնուհետև նրանք մտել են 7-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը, կախել են սրի պատկերով թուրքական դրոշն ու սկսել պատուհանները կոտրել և հակակառավարական կարգախոսներ հնչեցնել: Հատուկջոկատայինները վնասազերծել են երկու անհայտներին ու ձերբակալել են նրանց, հայտնել է NTV հեռուստաալիքը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ: 2014-ի ամռան սկզբին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգում շինարարության դեմ ակցիայից Թուրքիայի ողջ տարածքում սկսվեցին հզոր հակակառավարական ցույցեր։ Ցույցերի ժամանակ բախումների հետևանքով մահացավ 4 ցուցարար և 1 ոստիկան։ Միջազգային կազմակերպությունը դատապարտել են ցույցերի ճնշման ժամանակ Թուրքայի ոստիկանության ծառայության ուժերի ցուցաբերած կոպտությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա |