1 սեպտեմբերի 2006 - 17:41 AMT
Ս. Սարգսյան. Որքան ուժեղ է երկրի տնտեսությունը, այնքան ավելի մեծ է բանակի բյուջեն
Հայաստանի ռազմական բյուջեի մեծացումը կկատարվի ՀՆԱ-ի աճին զուգահեռ, սեպտեմբերի մեկին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական գիմնազիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Ես դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինի արդյունքը, բայց Հայաստանի ռազմական բյուջեն կկազմի երկրի ՀՆԱ-ի 3,5 տոկոսը: Բոլորը պետք է հասկանան, որ որքան ուժեղ է երկրի տնտեսությունը, այնքան ավելի մեծ է բանակի բյուջեն: Մենք որեւէ ցանկությւոն չունենք գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի կամ այլ բնագավառների հաշվին մեծացնենք բյուջեն»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը` միեւնության ժամանակ չբացառելով արտաբյուջետային ֆինանսավորման հնարավորությունը, հայտնում է Regnum-ը: