Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը 2 ապրիլի 2015 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները (56 պատգամավոր), ասել է Կիպրոս մեկնած ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում գտնվող ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, գրում է Panorama.am-ը: «Կիպրոսի խորհրդարանը 54 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը»,- նշել է Բաբայանը: Կիպրոսի օրենսդիրները մարտի 30-ին որոշում էին կայացրել գործող օրենսդրության մեջ ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին փոփոխություններ կատարելու վերաբերյալ, եթե մարդկության դեմ այդ հանցագործությունը ճանաչված լինի Ներկայացուցիչների պալատի կողմից: Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած 22 երկրներից մեկն է: Սակայն, մինչ այժմ ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն չէր համարվում, քանի որ ճանաչված չէր Միջազգային քրեական դատարանի կողմից: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Յիանակիս Օմիրոուն առաջարկեց համալրել օրենսդրությունը ցեղասպանության ժխտման քրեականացման մասին կետով, եթե այն ճանաչված է Միջազգային դատարանի կամ Կիպրոսի խորհրդարանի որոշմամբ: Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերի կոմիտեում քննարկումից հետո մարտի 30-ին պատգամավորները ընդունեցին Օմիրոուի առաջարկը, սակայն վերապահումով՝ ցեղասպանության ժխտումը կհամարվի քրեական հանացագործություն միայն այն դեպքում, եթե Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև ընդունի Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչելու մասին: Ըստ օրենքի, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների ժխտումը, եթե այն ճանաչված է Միջազգային դատարանի կողմից, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ և/ կամ 10 000 եվրո տուգանքով: 2014-ի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ, 42 դեմ ու 3 ձեռնպահ, ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Ֆիզիկական անձինք նման խախտման համար կարող են տուգանվել՝ 10-ից մինչև 100 000 եվրոյով: Ժխտում ենթադրող միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է 5-20 000 եվրո տուգանք: Մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկվել էր նաև սեպտեմբերի 5-ին կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպմանն Ուելսում։ Էրդողանը Հունաստանի վարչապետին զգուշացրել էր, որ այդ օրինագիծը թուրք-հունական հարաբերություններում խնդիրների պատճառ կդառնա: Հունական կողմն էլ ընդգծել էր, թե օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին: Ըստ հունական կողմի՝ օրենքը պատրաստվել է ի նշան զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքի և որևէ կերպ չի առնչվում ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերություններին: Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն էր, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Նմանատիպ օրինագիծ է քննարկվում նաև Ֆրանսիայում: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան |