ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար Ավագ ուրբաթը ոչ աշխատանքային օր է 2 ապրիլի 2015 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության աշխատակիցների Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային օր է: Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է ապրիլի 3-ին: Ծաղկազարդը, որով սկսվում է Սբ Հարության տոնին նախորդող ավագ շաբաթը, այս տարի նշվել է մարտի 29-ին: Ավագ հինգշաբթին, որն այս տարի նշվում է ապրիլի 2-ին, նվիրված է վերջին ընթրիքին: Այդ օրը երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ ուրբաթին` խորհրդանշելով Տիրոջ խաչելությունը: Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ: Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Կիրակի` ապրիլի 5-ին, կնշվի Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, եկեղեցիներում կմատուցվի Սբ Պատարագ: Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է: Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Հայի ինքնության և քրիստոնեության օրրան Հայաստանի հանդեպ մեր նվիրումը պարտավորեցնում են պահպանել և հանրության շրջանում տարածել մեր կրոնական տոներն ու հիշատակության օրերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները ուրբաթ օրը կգործեն իրենց կանոնավոր ժամերին, իսկ զանգերի կենտրոնը կիրականացնի շուրջօրյա սպասարկում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |