Կիպրոսի նախագահը վերահաստատել է՝ ապրիլի 24-ին Երևանում կլինի 3 ապրիլի 2015 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը ապրիլի 2-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Գալուստ Սահակյանն իր խոսքում կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խթանումը մշակութային և գիտակրթական ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի կարևորություն է տալիս տնտեսական կապերի զարգացմանը՝ ընդգծելով, որ առևտրատնտեսական ոլորտում առկա ցուցանիշները չեն արտացոլում հայ-կիպրական համագործակցության իրական ներուժը: Գալուստ Սահակյանն այս առումով մեծապես կարևորել է տվյալ ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը: Որպես համագործակցության հեռանկարային և շահավետ բնագավառներ` նա առանձնացրել է զբոսաշրջության և բանկային ոլորտները, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: «Մենք շահագրգռված ենք խորացնել փոխգործակցությունը տվյալ ոլորտներում: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է ընձեռում Կիպրոսին և Հայաստանին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- հավելել է Գալուստ Սահակյանը: Դիմելով Կիպրոսի Հանրապետության նախագահին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում: Նա փաստել է, որ սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կիպրոսի՝ ցեղասպանությունների կանխմանը, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը և պատմական արդարության հաստատմանն ուղղված գործունեությունը: Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար: Կիպրոսի նախագահը ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ Կիպրոսը եղել է և մշտապես կմնա Հայաստանի եղբայրական երկիրը և իր ուժերը կգործադրի բարեկամ երկրին աջակցելու համար: Նիկոս Անաստասիադիսը վերահաստատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու իր որոշումը: Կիպրոսի Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է, որ տեղյակ լինելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին՝ լիովին կիսում է ԼՂ հիմնախնդրին բացառապես խաղաղ ճանապարհով լուծում տալու Հայաստանի Հանրապետության մոտեցումը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |