Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Միրզոյանին դատապարտել են 2 տարվա ազատազրկման

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Միրզոյանին դատապարտել են 2 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Մոսկվայի դատարանը Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կարակոցներ արձակած Արթուր Միրզոյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Այդ մասին «Մոսկվա» գործակալությանն է հայտնել նրա փաստաբան Գեորգի Շատվորյանը:

«Դատարանը պատիժ է նշանակել իմ պաշտպանյալին՝ 2 տարվա ազատազրկում, պատիժը նա կրելու է աքսորավայրում: Մենք կբողոքարկենք դատավճիռը »,-ասել է Շատվորյանը:

2014-ի օգոստոսի 18-ի առավոտյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակ էր բացվել: Ինչպես պարզվեց, կրակողը հայ ներգաղթյալ` 43-ամյա Արթուր Միրզոյանն էր, իսկ թիրախում Թուրքիայի Հանրապետության զինանշանն է եղել:

«Դոբրի լես» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանի` որսորդական զենքից արձակված երկու կրակոցները դիպել են թիրախին, սակայն տղամարդուն չի հաջողվել թաքնվել: Կրակոցների ձայներին արձագանքել է կարևոր վարչական շենքերը հսկող ոստիկանությունն ու տեսախցիկներով պարզել, թե որտեղ է նա ու ձերբակալել:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

«Ինձ մեղավոր եմ ճանաչում, ուզում եմ մուծել 500 հազար ռուբլի տուգանքը, և հետաքննության անցկացման ժամանակ երկրից չեմ մեկնելու»,- կալանավորվելուց հետո հայտարարել էր Միրզոյանը:

«Ձերբակալվածն ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա, աշխատանքով ապահովված է և չի պատրաստվում փախչել: Հանցագործության կատարումից հետո չի դիմել փախուտի կամ չի փորձել թաքնվել, այլ պարզապես սպասել է ոստիկանությանը: Այս հանցագործությունը տղամարդուն թույլ է տալիս մնալ ազատության մեջ, այդ իսկ պատճառով խնդրում ենք դատարանին Միրզոյանին դրմական գրավի դիմաց ազատ արձակել: Հասարակության համար նա վտանգ չի ներկայացնում, ֆիզիկական անձանց դեմ ուղղված քայլեր չի ձեռնարկել, մտադրություն չի ունեցել ֆիզիկական անձանց վնասել»,- այն ժամանակ հայտարարել էր փաստաբան Գեորգի Շատվորյանն:

Միրզոյանն ունի զենք կրելու թույլտվություն:

Ավելի ուշ գործարար Միրզոյանի հարազատներից մեկը հայտարարեց, որ նրա գործողությունների մեջ ագրեսիայի կոչ չկար: «Նա շատ դաստիարակված մարդ է, ադեկվատ անձնավորություն, նա նպատակ չի ունեցել որևէ մեկին վնասելու, այդ պատճառով էլ չի փախել»,- ասել էր նա:

«Ռուս-թուրքական հարաբերոթյունների տեսակետից նրա քայլը, գուցե, որպես սադրանք ընկալվի, սակայն դա այդպես չէ. Արթուրը փորձում էր ցույց տալ, որ եթե նա համաձայն է պատասխան տալ իր արարքի համար, ապա թուրքական կողմը ևս պետք է պատասխան տա օրենքի առջև, առանց պատերազմների ու հակամարտությունների», ասել էր նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---