Բյուրականում «Երևանյան հեռանկարների» ակադեմիան է բացվել. Հայ երաժիշտների նոր հնարավորությունը 3 ապրիլի 2015 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Բյուրականում այսօր՝ ապրիլի 30-ին կայացել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացումը, որին ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Այս իրադարձությանը փառատոնի կազմակերպիչները պատրաստվել են 4 տարի՝ կառուցվել է հատուկ շենք, փառատոնի 15-ամյա գործունեության ընթացքում ձևավորված հեղինակության և կապերի շնորհիվ վարպետության դասերի և համատեղ համերգների շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ ամենապահանջված երաժիշտների և մշակութային գործիչների հետ: Հեղինակավոր երաժշտական փառատոնի ակադեմիայի հիմնումն ընդունված է աշխարհում: Հայտնի են Վերբիեյում, Էդինբուրգում, Քրոնբերգում, Բրյուսելում և այլուր գործող ակադեմիաները, որոնց միավորում է հատուկ միջավայում երիտասարդ երաժիշտներին բարձրորակ մասնագիտական հմտություններ փոխանցելու առաքելությունը: Ստեղծվել են պայմաններ հեռանկար ունեցող հայ երիտասարդ երաժիշտների միջազգային առաջխաղացման համար՝ նույն այն մեխանիզմով, որով համաշխարհային բեմերում են հայտնվում այլազգի տաղանդավոր երիտասարդ երաժիշտերը:
Նորակառույցի հարևանությամբ է խորհրդային տարիներին կառուցված մշակույթի տունը, որն ապագայում կգրոծի որպես համերգասրահ՝ նախատեսված մոտ 800 հանդիսատեսի համար: Առաջին միջոցառումը կկայանա ապրիլի 11-13-ին՝ Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ կազմակերպվող փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթաց՝ Հայաստան ժամանած առաջատար մասնագետների մասնակցությամբ: Կներկայացվի փառատոնների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվստի զարգացման գործում:
Ակադեմիայում տեղադրվել է նոր Shiger Kawai բարձրակարգ ռոյալ, որը ձեռք է բերվել «Փյունիկ» հիմնադրամի և աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի նվիրատվությամբ: Լինելով Հայաստանի բարեկամը, երաժիշտն այս նպատակով փոխանցել է ապրիլի 2-ին Երևանում կայացած մենահամերգից իր հոնորարի կեսը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |