Հայկական ձեռնարկություններն արդիականացնում են «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ները 7 ապրիլի 2015 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Մի շարք հայկական ձեռնարկություններ «Պատնեշ» ՓԲԸ և «Ժամհար- ԴԴ» ԲԲԸ գլխավորությամբ իրականացնում են «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների արդիականացում: Հավաստի հայտնի է, որ իրականացվում են հետևյալ աշխատանքները՝ ռադիոտեղորոշիչ կայանի շարժական թիրախների ընտրության արդիականացված թվային համակարգի տեղադրում, «ՏՕՎ-Մ» արդիականացված օպտիկաէլեկտրոնային վիզիրների տեղադրում և այլ, գրում է «Վոեննի ինֆորմատորը»: Հայտնի է, որ «ՏՕՎ-Մ»-ը կարող է աշխատել երկու ռեժիմով՝ դիտարկման լայն և նեղ դաշտով: Գունավոր ռեժիմով աշխատելու դեպքում զգայունությունը մոտ 0,01 լյուքս է, որն ավելանում է մինչև 0,001 լյուքս մոնոքրոմ ռեժիմի դեպքում: Սարքը կարող է հագեցված լինել երկու նմուշի ոսպնյակներով. • 150 մմ, որն ապահովում է 4,11-անգամյա խոշորացում • 500 մմ, որն ապահովում է 13,8-անգամյա խոշորացում: Սկզբնական տեղադրման հեռուստախցիկը փոխարինվում է նոր ցերեկային/ գիշերային թվային տեսախցիկով՝ 600x500 պիքսել հնարավորություն ունեցող սարքերով: Դա ապահովում է ավելի լավ որակ և կոնտրաստություն ստանդարտ պայմաններում վատ լուսավորության դեպքում: Նախկինում տեղադրված ՎՊՈւ-44 (55 ) ցուցիչները փոխարինվել են ժամանակակից 8-դյույմանոց հեղուկաբյուրեղային դիսպլեյով, ինչը թույլ է տալիս բարձր որակով վերարտադրել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախը, որի պատկերը ստացվում է նոր խցիկի շնորհիվ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |