5 սեպտեմբերի 2006 - 13:59 AMT
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Ղարաբաղի վերաբերյալ իսրայելցի պատգամավորի խոսքերը
«Մայիսին, Բաքու կատարած այցի ժամանակ իմ ասված խոսքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խեղաթյուրվել են»,- հայտարարել է Կնեսետի պատգամավոր Իոսիֆ Շագալը: Նրա խոսքերով, նա երբեք չի հայտնել իր երկրի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: «Իսրայելը Լեռնային Ղարաբաղի հակամարատության հարցով իր դիրքորոշումը կհայտնի, երբ Ադրբեջանն իր դիրքորոշումը հայտնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում»,- ասել է Շագալը, հայտնում է ԱՊԱ-ն: