5 սեպտեմբերի 2006 - 15:41 AMT
Global Gold Mining-ին զրկել են Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանին աշխատանքներ անցկացնելու լիցենզիայից
Հայաստանի բնապահպանության նախարարությունը ամերիկյան Global Gold Mining ընկերությանը զրկել է Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանի վրա գտնվող Մարջան հատվածում հետախուզական աշխատանքներ անցկացնելու լիցենզիայից: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով, լիցենզիայից զրկելու պատճառ հանդիսացավ այն փաստը, որ ընկերությունը չի կատարել իր վրա վերցրած պարտավորությունները: «Ընկերությունը հետախուզական աշխատանքներ է անցկացնում մի շարք հատվածներում եւ կատարում է իր վրա վերցրած պարտավորությունները, իսկ Մարջան հատվածում չի կատարել, այդ պատճառով էլ մենք նրան զրկել ենք լիցենզիայից»,-նշել է նախարարը:

Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Global Gold Mining-ը $6,5 մլն. է ներդրել Հայաստանում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ անցկացնելու համար: Մինչեւ ընթացիք տարվա ավարտը ընկերությունը ծրագրում է ներդրումների ծավալը հասցնել $9,6 մլն-ի: 2004 թվականին ընկերությունը լիցենզիա էր ստացել Թուխմանուկ, Հանքավան, Գետիկ (Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ տարածքներ), ինչպես նաեւ Հայաստանի եւ Նախիջեւանի սահամանի վրա` Մարջան հատվածքում, հայտնում է Regnum-ը: