5 սեպտեմբերի 2006 - 17:18 AMT
Եվրախորհուրդը չի հետաքննելու Լեռնային Ղարաբաղում հրդեհների փաստերը
Եվրոպայի Խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ նրա մերձավոր տարածքների հրդեհների փաստի հետաքննոթւյան հավանականությունը շատ քիչ է: Այդ մասին հայտնել են ԵԽ-ի Քաղաքական հարցերով բաժնում: Բաժնում նշել են, որ այդ գործընթացը բավականին բարդ է տեխնիկական տեսանկյունից, մյուս կողմից, այդ բնագավառի պրոֆեսիոնալներին գտնելն էլ հեշտ բան չէ: «Բանը նրանում է, որ ԵԽ-ն պաշտոնական դիրքորոշում չունի կոնկրետ այդ հարցում, քանի որ կազմակերպությունը չունի տեխնիկական եւ նյութական հնարավորություններ այդ փաստերի արժանահավատությունը ճշտելու համար: Եվրոպայի Խորհուրդը իր դիրքորոշւմը հայտնել է հիմնվելով այլ վստահելի կազմակերպությունների եզարակացությունների վրա: Որպես այդպիսի կազմակերպության օրինակ կարելի է նշել է ԵԱՀԿ-ի անունը: Այսպես, ԵԱՀԿ փորձագետները ամռանն այցելել են տարածքները, որտեղ տեղի են ունեցել հրդեհները: Առաքելության եզրահանգումների համաձայան, հրդեհները բնական աղետի հետեւանք են հանդիսանում: Ավաղ, մենք` որպես կազմակերպություն, չենք կարող հաստատել կամ հերքել այդ տեղեկատվությունը: Մենք կարող ենք միայն վստահել ԵԱՀԿ տեղեկություններին: ԵԱՀԿ-ն ավելի լայն հնարավորսություններ ունի դրա համար»: