«Իսլամական պետությունը» սպառնում է կրկնել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը

«Իսլամական պետությունը» սպառնում է կրկնել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները սպառնում են կրկնել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ԱՄՆ-ում: Այդ մասին ապրիլի 11-ին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը SITE կազմակերպության վրա հղումով, որն ուսումնասիրում է ծայրահեղականների ակտիվությունը համացանցում:

2001թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, «Ալ Քաեդայի» անդամներ էին, բաժանվելով 4 խմբի, զավթեցին ԱՄՆ չորս ուղևորատար ինքնաթիռներ, որից երկուսն ուղորդեցին դեպի Նյու Յորաի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղեցին Պենտագոնի վրա, չորրորդ ինքնաթիռը վայր ընկավ Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Հարձակումների արդյունքում զոհվեց մոտ 3000 մարդ, ևս 24-ը անհայտ կորան: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին:

Իսլամիստների հաղորդագրությունները միավորված են «Մենք ՆորիցԿրակի կմատնենք Ամերիկան» հեշթեգով: Ակցիայի առաջին 24 ժամվա ընթացքում բառակապակցության կիրառումը հասել է 15 հազարի: Հղումներ են արվում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը և նախորդ եզակի բնույթ կրող ահաբեկչություններին Արևմուտքում: Ասվում է նոր մասշտաբային ահաբեկչություններ գործելու պլանների մասին, գրում է Լենտա.ռու-ն:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

ԻՊ դեմ պայքարին մասնակցելու համար ցամաքային ուժեր ուղարկելու անհրաժեշտություն ԱՄՆ-ն դեռևս չի տեսնում, հայտարարել է ԱՄՆ ՊՆ ղեկավար Էշթոն Քարթերը:

«Դեռ նման անհրաժեշտություն չկա: Սակայն, եթե առաջանա, ես առանց վարանելու կտամ նման խորհուրդ նախագահ Օբամային»,-ասել է Պենտագոնի ղեկավարը CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---