«Սարդարապատ»-ը՝ System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» շրջագայության համերգներին (վիդեո) 11 ապրիլի 2015 - 18:27 AMT PanARMENIAN.Net - «Գրեմի»-ի մրցանակակիր հանրահայտ System of a Down խումբն ապրիլի 6-ին մեկնարկած «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ կատարել է նաև հայերեն երգեր: Տեսանյութ է տարածվել, որում խմբի Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետևորդ անդամները կատարում են «Սարդարապատ» երգը՝ Պարույր Սևակի հեղինակած խոսքով և Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ: Խումբը միջազգային մամուլի ակտիվ լուսաբանմամբ աշխարհի բեմեր է բարձրացնելու 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին իրազեկելու գերխնդրով: Ինչպես նաև նպաստելու Միացյալ Նահանգներում և մյուս չճանաչած երկրներում թուրքական կառավարության ծրագրած և իրագործած ոճրագործության՝ ցեղասպանություն լինելու փաստը պաշտոնապես ընդունելուն: «Մեր ընտանիքներն անցել են այդ ամենի միջով, այդ պատճառով ամերիկահայերիս համար կարևոր է ոչ միայն իրազեկություն տարածել, այլև արդարություն բերել այս գործին: Ցեղասպանությունն այսօր էլ է տեղի ունենում: Սա հիվանդություն է, որը շարունակվում է առ այսօր»,-շրջագայության մեկնարկից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է խմբի հիմնադիրՍերժ Թանկյանը: Թանկյանն ու խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը խոսել են նաև հանրապետական կոնգրեսական Ադամ Շիֆի և այլոց հետ գործակցության մասին և հույս ունեն հասնել Օբամայի վարչակազմի ու թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը մեկնարկել է ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով և կներառի համերգներ աշխարհի 14 բեմերում` ներառյալ Եվրոպան, Հարավային և Հյուսիսային Ամերիկաները, ինչպես նաև ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախորդ օրը, առաջին անգամ ելույթով Երևանում: Ապրիլի 10-ին SOAD-ը կլինի Լոնդոնում՝ Wembley Arena-ում, ապրիլի 13-ին՝ Քյոլնի՝ Lanxess Arena-ում, ապրիլի 14-Լիոնի՝ La Halle Tony Garnier-ում, ապրիլի 16-ին՝ Բրյուսելի Forest National-ում, ապրիլի 17-ին Ամստերդամ-ի Ziggo Dome-ում, ապրիլի 20-ին Մոսկվայի Olympisky-ում, ապրիլ 23-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |