ԱՊՀ ՄԽՎ և ՀԱՊԿ մշտական հանձնաժողովների նիստերը կկայանան Պետերբուրգում

ԱՊՀ ՄԽՎ և ՀԱՊԿ մշտական հանձնաժողովների նիստերը կկայանան Պետերբուրգում

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-17-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 42-րդ լիագումար նիստը:

Կկայանան սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների, քաղաքական հարցերի ու միջազգային գործակցության, իրավական հարցերի, կրթության ու գիտության, մշտական հանձնաժողովների նիստեր, ԱՊՀ միջխորհրդարանական երիտասարդական վեհաժողովի նիստն ու ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստերը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Նիստերին կմասնակցեն ՀՀ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը, Հայկ Բաբուխանյանը, Լևոն Դոխոյանն ու Վահան Բաբայանը:

Ապրիլի 14-17-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, իրավական հարցերի և միջազգային խորհրդակցության, սոցիալ-տնտեսական ու իրավական հարցերի, պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Դավթյանը և Արտաշես Գեղամյանը, հայտնում է Armenia Today-ը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնեց, որ Հաղթանակի օրվա նախօրեին` մայիսի 8-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---