6 սեպտեմբերի 2006 - 14:11 AMT
Թուրքիան խաղաղապահներ կգործուղի Լիբանան
Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը (խորհրդարանը) քվեարկել է Լիբանան ռազմական համակազմ գործուղելու օգտին: Խաղաղապահներին ուղարկելու օգտին քվեարկել է 340 պատգամավոր, դեմ` 192: Հայտնի է, որ Թուրքիան Լիբանան կգործուղի մի քանի հարյուր մարդ, հաղորդում է Գազետա.ռու-ն: Նշենք, որ Լիբանանի հայ համայնքը բողոք էր հայտնել երկրի տարածքում թուրք խաղաղապահների տեղակայման դեմ: