Շեր. Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը14 ապրիլի 2015 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ երգչուհի Շերը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Զայրույթ չեմ զգում և չեմ ցանկանում մեղադրել Թուրքիայի ժողովրդին մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ այդ երկրի Կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- գրել է երգչուհին: Ավելի վաղ, 2014-ի մարտին Շերն իր բողոքի ձայնը բարձրացրեց Քեսաբի իրադարձությունների ժամանակ, միանալով Save Kassab քարոզարշավին: 2014-ի մարտին Քեսաբում ողբերգական իրադարձություններ ծավալվեցին: Թուրքական կողմը՝ խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծեց հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացեց ապստամբների համար, որպեսզի նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Շերն այցելեց Հայաստան: Տարիներ անց նա այսպես նկարագրեց իր տպավորություններն այդ այցից՝ «Ես եղա Հայաստանում: Այնտեղի մարդիկ շատ նման են ինձ: Դա ամենահարազատն է այն ամենից, ինչ ես ունեմ»,-հայտարարել է Շերը: Հայտնի ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այն սակավաթիվ դերասաններից է, որոնք արժանացել են բոլոր մրցանակներին՝ «Օսկարի», «Գռեմմիի», «Էմմիի» և 3 «Ոսկե գլոբուսի»՝ կինոյում, երաժշտական և հեռուստատեսային ասպարեզում ունեցած նվաճումների համար: Նրա կարիերան սկսվեց, երբ նա ընդամենը 17 տարեկան էր: 1965թ. Շերը The Sonny and Cher դուետի կազմում ձայնագրեց «I Got You Babe» երգը: 1984թ. նա արժանացավ «Օսկարի» Silkwood ֆիլմում «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար»: 1985թ. «Mask» ֆիլմը բերեց նրան Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը», իսկ «Moonstruck» ֆիլմի համար նա «Օսկար» ստացավ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում: Եռամյա ընդմիջումից հետո Շերը վերադարձավ բեմ 2008թ. Սիզար-Պալասում, որտեղ հանդես էր գալիս Cher At The Colosseum շոուի ներկայացմամբ: 50-ամյա կարիերայի ընթացքում նա դարձավ փոփ-մշակույթի կուռքերից մեկը: Նա հայտնի է որպես առավելագույն քանակով ձայնագրություններ վաճառած երաժիշտներից մեկը: Ինչպես նշում է Times Live-ը, «Մադոննայից և Լեդի Գագայից առաջ ամերիկյան շոու-բիզնեսում կար Շերը»: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ Ամենաընթերցվողը բաժնում | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը |