Ի՞նչ են ակնարկում Անկարայում` ասելով, որ ՌԴ-ն կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Ի՞նչ են ակնարկում Անկարայում` ասելով, որ ՌԴ-ն կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է իր նպաստը բերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հակառակ Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությանը, որն « էլ ավելի է հեռացնում Թուրքիային Հայաստանից», հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ղեկավարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Որքան շատ այդ գործընթացին միջամտեն քաղաքական ու հոգևոր առաջնորդները, որոնք սատարում են հայկական կողմի դիրքորոշմանը, այնքան մեծ կլինի պառակտումը քրիստոնյաների ու մահմեդականների միջև, այնքան շատ կհեռանան իրարից Թուրքիան ու Հայաստանը: Սակայն բարեկամ երրորդ երկրները կարող են նպաստել կարգավորմանը, եթե տեղի չտան հայկական կողմի ճնշմանն ու կարողանան լսել մեր փաստարկները: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը, որը լավ հարաբերություններ ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ և որպես պատմությունը քաղաքականացնելու դեմ հանդես եկող երկիր, կարող է կարևոր դերակատարություն ունենալ»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա հիշեցրել է, որ ըստ Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի, որը ՄԱԿ ԳՎ-ն ընդունել է 1948 թ. դեկտեմբերին, ցեղասպանության փաստի ճանաչման համար հարկավոր է Միջազգային դատարանի որոշումը. «Սակայն հայկական կողմը չունի այդ որոշումը»:

«Իմանալով գործի իրավաբանական կողմը` հայ առաջնորդները ջանում են առաջ տանել հարցը քաղաքական հարթակում: Այն երկրներում, որտեղ հայկական սփյուռքը հզոր է, կապեր է հաստատում քաղաքական գործիչների հետ, և խորհրդարաններում ցեղասպանության մասին որոշումներ են ընդունվում, որոնք իրավաբանական որևէ նշանակություն չունեն: Թուրքիան դեմ է այս իրավիճակին, սակայն չի ենթարկվում հայկական կողմի ճնշմանը: Մենք ոչ թե առճակատում ենք ուզում, այլ հաշտեցում, Հայաստանի հետ մեր ընդհանուր պատմությունը 800 տարվա վաղեմություն ունի»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա, «թուրքական ու հայկական կողմերը չպետք է պատմությունը քաղաքականացնեն ու միմյանց մեղադրեն, այլ հանդիպեն ու քննարկեն պատմության էջերը»:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

«Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Թաքցնել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագն ուղիղ հեռարձակվել է:

Ապրիլի 12-ին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում Վատիկանի դեսպանը: Արտգործնախարարությունում դեսպանին հայտնել էին, որ Հռոմի պապի հայտարարությունը հիասթափեցրել և վշտացրել է իրենց, ինչպես նաև վստահության կորստի պատճառ է դարձել:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին ևս կոշտ արձագանք է տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի երեկվա հայտարարությանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը: Դավութօղլուն հայտարարել է, թե այդ հայտարարությունը վայել չէ Պապին: «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն է ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»,- ասել է նա:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե Ֆրանցիսկոս պապի խոսքերն անընդունելի են, քանի որ դրանք «հեռու են պատմական ու իրավական իրականությունից»:

Ապրիլի 13-ին Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթից հետո Թուրքիա կանչվեց` խորհրդակցության նպատակով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես և ակնկալվում էր, ոչ ադեկվատ է արձագանքել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի պապի մատուցած պատարագին և նրա խոսքերին այն մասին, որ հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ինչպես գրում է «Վեստնիկ Կավկազան», Թուրքիայի նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում` «դատապարտելով» Պապի հայտարարությունը երեք մեծ ողբեգությունների` «Հայոց ցեղասպանության, նացիզմի և ստալինիզմի մասին»:

«Պապի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար,-գրել է Էրդողանը:-Կրոնը չպետք է անհիմն հայտարարությունների համար հիմք ծառայի: Դա հանգեցնում է թշնամանքի և ատելության»:

 Ուշագրավ
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
---