Թուրքական հիստերիան շարունակվում է. «Հայերը լվացել են Հռոմի պապի և արգենտինացիների ուղեղը»14 ապրիլի 2015 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Թուրք պաշտոնյաները շարունակում են արտահայտել իրենց զայրույթը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ապրիլի 12-ի կիրակնօրյա պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ձևակերպումների շուրջ. նա մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները որակել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը: Վերջին վրդովված պատասխանը Թուրքիայի Եվրոպական հարցերի նախարար Ոլքան Բոզքըրինն է, ով հայտարարել է, թե բոլոր արգենտինացիների և ոչ միայն Հռոմի պապի «ուղեղները լվացել են իրենց մեջ ապրող հարուստ և հզոր հայերը», ամերիկյան New York Times-ին հղումով գրում է Panorama.am-ը: Այնուհետև նախարար Բոզքըրը փորձել է Թուրքիայի ազգային հեռուստաընկերության եթերում բացատրել, թե որտեղից կարող էին արգենտինացիներն իմանալ 1915-23թթ շրջանում մոտ 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունների մասին: «Արգենտինայում հայկական սփյուռքը կառավարում է մամուլը և բիզնեսը», - ասել է թուրք նախարարը, ով ոչ մի ապացույց չի ներկայացրել: Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագն ուղիղ հեռարձակվել է: Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ Ամենաընթերցվողը բաժնում | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը |