Իսրայելի Քնեսեթի պատգամավորները կժամանեն Երևան` մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին![]() 14 ապրիլի 2015 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Քնեսեթի պատվիրակությունը կմեկնի Հայաստան` մասնակցելու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Նշվում է, որ խորհրդարանական պատվիրակության այցը չի նշանակում, որ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցում փոխվել է: Նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել` կոչ անելով Թել Ավիվին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պահանջագրի տեքստը կազմված է երեք լեզվով. անգլերեն, եբրայերեն և ռուսերեն: Պահանջագրում մասնավորապես ասվում է. «Ցեղասպանության փաստն անգամ փոքր կասկածի տեղ չի թողնում, ավելին, հենց իսրայելցի գիտնականներն են առաջինը սկսել այն ուսումնասիրել: Նույնիսկ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրել հրեա Ռաֆայել Լեմկինը` բնորոշելու համար հայերի զանգվածային կոտորածն Օսմանյան կայսրությունում և հրեաների ջարդերը նացիստական Գերմանիայի կողմից գրավված տարածքներում: Առավել ևս վիրավորական է և նույնիսկ խայտառակություն է տեսնել, որ Իսրայելի Քնեսեթն ու ԱԳՆ-ն ունակ չեն ճանաչելու ցեղասպանության փաստմ, իբր, ի շահ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների: Աշխարհի 23 երկիր արդեն արել է այդ քայլը: Ժամանակն է, որ Իսրայելը ևս 1,5 մլն հայերի սպանդը պաշտոնապես ցեղասպանություն ճանաչի: 2015-ի ապրիլին լրանում է այդ սոսկալի իրադարձությունների 100-րդ տարելիցը: Արդարությունը վերականգնելը երբեք ուշ չէ»: Ինչպես PanARMENIAN.Net ին է ասել ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, XV գումարման Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը, սա երկարաժամկետ նախագիծ է, պարտադիր չէ, որ այն հենց ապրիլի 24-ին ավարտին մոտենա: «Մենք մտադիր ենք հզոր քարոզարշավ ձեռնարկել, այդ թվում տարբեր քաղաքներում մեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հուսով ենք, որ մինչև տարեվերջ արշավը որոշակի արդյունքներ կտա»,-ասել է նա: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Ցինկերը, Իսրայելի բնակչությունը մեծամասամբ սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ընթերցեք ավելին. Ալեքսանդր Ցինկեր.Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն այսօր իրական հեռանկարներ ունի ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |