Ամերիաբանկի ծառայությունները հասանելի են նաև Ameria Mobile Banking հավելվածով![]() 14 ապրիլի 2015 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը hեռահար բանկային ծառայություններից օգտվողների համար ներդրել է նոր` Ameria Mobile Banking հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից և շուրջօրյա կառավարել հաշիվները: Բջջային հավելվածի միջոցով թե' ֆիզիկական և թե' իրավաբանական անձինք կարող են իրականացնել փոխանցումներ, արտարժույթի փոխանակումներ, ուսման վարձերի, վարչական ակտերի, կոմունալ և այլ վճարումներ, ինչպես նաև դիտել ավանդների և վարկերի ընթացիկ կարգավիճակը, վարկերի մարումների գրաֆիկը, կատարված գործառնությունները: Նշենք, որ Ameria Mobile Banking հավելվածի միջոցով հնարավոր է սինխրոնացնել վարկի մարման գրաֆիկը մոբայլ օրացույցի հետ և հեռախոսով կամ պլանշետով ստանալ վարկի մարման օրերի պարբերական հիշեցումներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ameria Mobile Banking հավելվածն ամբողջովին ինտեգրված է գործող Online Ameriabank համակարգին, որի օգտատերերը կարող են առանց լրացուցիչ գրանցման և վճարի, իրենց իսկ անունով և ծածկագրով մուտք գործել բջջային հավելված: Ameria Mobile Banking հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն բեռնել համապատասխան օնլայն խանութից (App Store, Google Play Store) և ակտիվացնել հեռախոսում: Հավելվածն առայժմ հասանելի է IOS և Android օպերացիոն համակարգերով, նախատեսվում է այն հասանելի դարձնել նաև Windows օպերացիոն համակարգերի միջոցով: Ամերիաբանկի կողմից այս հավելվածի գործարկումը հերթական քայլն է հեռահար բանկինգի զարգացման ուղղությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |