Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն![]() ![]() PanARMENIAN.Net - Թբիլիսիում շարունակվող ծանրամարտի 2015-ի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել՝ այդպիսով դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն։ Այսօր` ապրիլի 14-ին, կայացել են տղամարդկանց 77 կգ քաշային կարգի մրցումները: Հայաստանը տվյալ քաշային կարգում ներկյացնում էին Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը,գրում է Tert.am-y: Պոկում վարժությունում Անդր՝անիկ Կարապետյանը գլխավերևում պահեց 164 կիլոգրամը` նվաճելով փոքր ոսկին: Տիգրան Մարտիրոսյանը 160 կգ-ով փոքր արծաթե մեդալի արժանացավ: Հրումում Անդրանիկ Կարապետյանը 186 կգ բարձրացրեց, Տիգրանը 2-րդ մոտեցումով 191 կիլոգրամը հրեց, իսկ ռուս մարզիկը ձախողեց 3-րդ մոտեցումը, ինչի արդյունքում ոսկե մեդալ բերեց Տիգրան Մարտիրոսյանին: Վերջնարդյունքով Անդրանիկ Կարապետյանը մեծ բրոնզե մեդալի է արժանացել: Մարտիրոսյանը Հայաստանի բազմակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն է, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Մարզիկը 2003-ին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, հաջորդ երկու տարիներին` չեմպիոն։ Նրան է պատկանում նաև աշխարհի երիիտասարդական առաջնության երկու ռեկորդ 69 կգ քաշային կարգում։ Մարտիրոսյանը 2007-ին Ստրասբուրգում երկամարտի 331 կգ արդյունքով դարձել է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն։ Հաջորդ տարի Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ երկամարտի 346 կգ արդյունքով։ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել 2008-ի ամառային օլիմպիական խաղերում։ Քսան տարեկանում դարձել է անկախ Հայաստանի պատմության ընթացքում Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մեդալակիրը։ 2009-ին Տիգրան Մարտիրոյանը փոխել է իր քաշային կարգը (69-ից` 77 կգ)։ Նույն տարիծանրամարտի աշխարհի առաջնությանը մարզիկը երկամարտի 370 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը։ 2010-ին նա հաղթանակ է տարել Եվրոպայի առաջնությունում։ Այդ տարի Անթալիայում աշխարհի առաջնությանը Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանի տարվա լավագույն մարզիկ ճանաչվել։ Հաջորդ տարի Փարիզում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությանը ուսի վնասվածքի պատճառով նա չկարողացավ պահպանել չեմպիոնական տիտղոսը` գրավելով չորրորդ տեղը։ 2012-ին ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում նա ոսկու ամենամեծ հավակնորդն էր, բայց մեջքի վնասվածքի պատճառով խաղերից մի քանի օր առաջ հրաժարվեց մասնակցությունից։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |