ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի դասախոսությունը ֆիզմաթեմատիկական դպրոցում. «Ապավինեք միայն սեփական ուժերին»

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի դասախոսությունը ֆիզմաթեմատիկական դպրոցում. «Ապավինեք միայն սեփական ուժերին»

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես հրավիրյալ դասախոս հյուրընկալվեց Երևանի` Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցում: Ինտերակտիվ դասախոսության ընթացքում դպրոցի 9-ից 12-րդ դասարանի աշակերտները ծանոթացան ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման, անցած դժվարին ուղու, կայացման և հաջողության հասնելու պատմությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով Ռալֆ Յիրիկյանը խրախուսեց երեխաներին չհանձնվել նպատակին հասնելու ճանապարհին, անընդհատ սովորել, քրտնաջան աշխատել, լինել ազնիվ և արդար, հարգանք և պատասխանատվություն ցուցաբերել շրջապատի նկատմամբ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ապավինեք միայն սեփական ուժերին, ինքներդ կերտեք ձեր ապագան, անցեք դժվարությունների միջով, և ձեռք բերած փորձն օգտագործեք առաջ շարժվելու, նպատակին հասնելու համար: Ոչինչ միանգամից չի լինում. անհրաժեշտ են համբերություն և աշխատանք»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը:

«Բիզնես, որն ունի առաքելություն» ծրագրի շրջանակներում Ռալֆ Յիրիկյանն արդեն բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ուսումնական հաստատություններում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---