Ադրբեջանն ամրացնում է պաշտպանական բնագիծը՝ գիտակցելով, որ հայկական կողմը ևս կարող է հարձակվել17 ապրիլի 2015 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Բնական է, որ սառեցված, թեժացող, իսկ մեր պարագայում նաև` դանդաղ պատերազմի մեջ գտնող հակամարտության կողմերը պարբերաբար կահավորում են իրենց պաշտպանական բնագիծը, ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ադրբեջանական զինուժն այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է կատարում: «Մենք էլ, իրենք էլ իրենց պաշտպանական բնագծի ինժեներական կահավորումը մշտապես կատարում ենք, հագեցնում, սա մշտական պրոցես է, հակամարտության տրամաբանություն դա է հուշում»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը, գրում է Tert.am-ը: «Հայկական ժամանակը» գրել էր, որ նման աշխատանքներ են իրականացվում հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատվածում, իսկ Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանից էլ տեղեկացրել են, որ նման աշխատանքներ են ընթանում նաև Կայան-Ղազախ հատվածում: Ռազմական որոշ մասնագետների պնդմամբ` իրականում սա նշանակում է, որ Ադրբեջանը նման քայլերի դիմելով` սկսել է գիտակցել, որ հայկական կողմն էլ կարող է հարձակվել: Բանն այն է, որ երբ հայկական կողմը տարիներ շարունակ նման ինժեներական պատնեշներ էր կառուցում, Ադրբեջանը դա չէր անում` մեծամտորեն որևէ հարձակման չսպասելով ՀՀ զինուժից: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |