7 սեպտեմբերի 2006 - 15:25 AMT
Թուրքիայում բողոքում են Լիբանան խաղաղապահներ գործուղելու դեմ
Թուրքիայի ողջ տարածքում ավելի քան 15 հազար հոգի դուրս են եկել փողոց` բողոքելով Լիբանան խաղաղապահներ գործուղելու խորհրդարանի որոշման դեմ: Անկարայում հակապատերազմական շարժման շուրջ 300 ակտիվիստներ, որոնք բողոքում են թուրքական խաղաղապահ զորակազմ Լիբանան ուղարկելու դեմ, բողոքի ցույց են կազմակերպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի հանդիպման ժամանակ: Փողոցներում խափանվել է երթեւեկությունը, բարիկադներ են կառուցվել: Ոստիկանությունը նաեւ արցունքաբեր գազ է օգտագործել ակցիայի մասնակիցների դեմ, տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են: Անկարայում կոտրել են երկրի վարչապետի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության գրասենյակի ապակիները, հաղորդում է «Cihan News Agency» գործակալությունը: